Թուրքիայում ամուսինը ուղիղ եթերում տեսել է կորած համարվող իր ադրբեջանցի կնոջ հարսանիքն օտար տղամարդու հետ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ֆիլմերի համար զավեշտալի սցենար հիշեցնող դեպք է տեղի ունեցելՍտամբուլում։
Ստամբուլի քաղաքացիներից մեկը 18 օր առաջ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը 2 երեխաների հետ տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Սակայն ամուսինը կնոջ անհետանալուց 18 օր անց շոկ է ապրել՝ հեռուստացույցով ուղիղ եթերում տեսնելով իր կնոջ հարսանիքը անծանոթ տղամարդու հետ։
Պարզվել է, որ ադրբեջանցի կինը Facebook–ի միջոցով ծանոթացել է Բեքիր Քափլան անունով մի տղամարդու հետ, սիրահարվել ու երեխաների հետ փախել այդ տղամարդու մոտ։
Ավելին, պարզվել է, որ ադրբեջանցի կինը Բեքիր Քափլանին էր չէր ասել, որ ինքը ամուսնացած է ու երեխաներ ունի։ Սակայն Բեքիր Քափլանը պնդել է, որ շատ է սիրում նրան եւ համաձայնվել է ամուսնանալ։



























