Սոմալիի ծովահենները հրաժարվել են վրացի պատանդ նավաստիներին սպանելու մտքից, սակայն մտադիր չեն նրանց ազատ արձակել առանց փրկագնի, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:
Վրաստանի միավորված արհմիությունների ղեկավարը հայտնել է, որ վրացի նավաստիների փրկագնի վճարման ժամկետը Սոմալիի ծովահենները հանել են: Նրանք այլեւս չեն սպառնում սպանությամբ եւ պահանջում են վճարել մեկ միլիոն դոլար: Վրաստանի արհմիություններն այս շաբաթ կկազմակերպեն մի քանի բարեգործական համերգներ` անհրաժեշտ գումարը հավաքելու հույսով: Ստեղծվել է 15 վրացիների փրկության Համերաշխության հիմնադրամ:
Հիշեցնենք, որ Մալթայի դրոշով «OLI-6» նավը 15 վրացի նավաստիներով ծովահենները պատանդառել էին սեպտեմբերի 8-ին Ադենի ծոցում:





























