Թուրքիայում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների նկատմամբ շարունակաբար բացվող դատական հայցերում ռեկորդային պատժաչափեր են պահանջվում:

Քրդական հարցի կարգավորման ուղղությամբ արած հայտարարությունների եւ աշխատանքների համար թուրքական դատարաններում հազարավոր դատական հայցերում քուրդ պատգամավորների համար պահանջվում է ընդհանուր առմամբ 2743 տարվա ազատազրկում։ Քուրդ պատգամավորները համառորեն շարունակում են չմասնակցել իրենց նկատմամբ բացված դատական գործընթացներին։

Ամենաշատ դատական հայցերը ներկայացված է Մարդինից ընտրված կին պատգամավոր Էմինե Այնայի նկատմամբ, ում համար պահանջված ազատազրկման տարիների ընդհանուր թիվը հասնում  է 335-ի։