Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի պնդմամբ ՀԱՊԿ-ն սկզբունքային կառույց է եւ  այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը չի կարող ազդել դիրքորոշումների վրա: Այս մասին Արա Նազարյանն ասել է NEWS.am-ի հետ զրույցում:

Մեր հարցին՝ Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  որեւէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ կառույցի՝ Ադրբեջանի նկատմամբ  վերաբերմունքի վրա, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարը եւ սադրանքների դիմում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի սահմաններին, փոխնախարարը պատասխանել է.

«Սա գործող կառույց է, կայուն կառույց է, որն աշխատում է, սկզբունքներ ունի, այնպես չի, որ քամու տատանումներից շեղումներ տա, հստակ աշխատում է իր սկզբունքների համաձայն: Ռոտացիայի շրջանակում է փոփոխվել ՀԱՊԿ քարտուղարը»,-ասել է Արա Նազարյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ լինելու է այնպես, ինչպես մինչ Հայաստանի ներկայացուցչի նշանակո՞ւմը երբ ՀԱՊԿ-ը չէր արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Նազարյանն արձագանքել է.

 «Ինձ Նոստրադամուսի տե՞ղն եք դրել»: