Այսօր Ֆրանսիայում Renault-ի մի քանի գործարաններ դադարեցրել են իրենց աշխատանքները, երբ ավտոարտադրողի համակարգչային համակարգերը կիբերհարձակման են ենթարկվել: Այս մասին հայտնել է  France Presse-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրին, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Դրանք պաշտպանական միջոցառումներ են` վիրուսի տարածումից խուսափելու համար», - տեղեկացրել են Renault-ում:

Իսկ թե ավտոարտադրողի կոնկրետ որ արդյունաբերական օբյեկտներին է առնչվել տվյալ միջոցառումը, ընկերությունում չեն հստակեցնում: Ըստ արհմիությունների աղբյուրի` արտադրությունը դադարեցվել է Նորմանդիայի Սանդուվիլ քաղաքի գործարանում: