Նոյեմբերի 22-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում կայացած ջրային փառատոնի ընթացքում կամրջի վրա առաջացած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 339-ի:

Զոհերի մեծ մասը կանայք են, որոնք կամ ոտքի տակ են ընկել, կամ ընկել են Մեկոնգ գետը եւ խեղդվել: Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է Կորեսպոնդենտը:

Երկրի վարչապետը հեռուստաեթերում ցավակցել է եւ ներողություն է խնդրել կատարվածի համար: