Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2017թ-ի մայիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,554,989 դոլար 482.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,677,195 ԱՄՆ դոլար 484.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 400,000 ԱՄՆ դոլար 483.20 դրամ փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,483,540
EUR 531,73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,161,125 EUR 535,12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,382,344,820 ՌԴ ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 415,274,147 ՌԴ ռուբլի 8,55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.9 մլն ԱՄՆ դոլար:





























