Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրերս իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էին Առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը:





























