Միջազգային պայմանագրերն այսուհետ հաստատվելու են, չեղյալ են հայտարարվելու օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքն էլ պատկանելու է Կառավարությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ սա բխում է 2015թ. ընդունված Սահմանադրության դրույթներից: Նշենք, որ այս պահին խորհրդարանի օրակարգում դեռեւս կա 30 միջազգային պայմանագիր: Շավարշ Քոչարյանը նշեց, որ Կառավարության տրվում է 1-ամսյա ժամկետ՝ դրանք օրինագծերի տեսքով խորհրդարանում ներկայացնելու համար: