Ադրբեջանցի պատվիրակները մի քանի անգամ մտահոգություն են հայտնել Հայաստանի տրամադրության տակ հայտնված «Իսկանդեր» հրթիռային համալիրների առիթով: Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը կայացել է մայիսի 26-29-ին Թբիլիսիում: Հայկական կողմը պարզաբանումներ է ներկայացրել պաշտպանական քաղաքականության վերաբերյալ:

«Այս սպառազինությունն ուղղված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնմանը, նշանակում է՝ նաեւ կայունության հաստատմանը»,- նշեց Նահապետյանը: