Արտեմ Ասատրյանը կշարունակի պաշտոնավարել նախարարի պաշտոնում։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: