Գերմանիայից կանանց ու երեխաների արտաքսումն Աֆղանստան պետք է դադարեցնել՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության լույսի ներքո: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Բեռլինում այս մասին հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսկացության ղեկավար, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը:
«Անձամբ ես կարծում եմ, որ կանայք ու երեխաները չպետք է արտաքսվեն Աֆղանստան»,- հայտարարել է Շուլցը՝ հավելելով, որ երեկվա ահաբեկչությունից հետո հարկավոր է սպասել անվտանգության հետ կապված իրավիճակի շուրջ ԱԳՆ-ի վերլուծությանը, հետո միայն որոշում կայացնել արտաքսման հարցով:





























