Հայաստանում հունիսի 2-ին կմեկնարկեն միասնական եւ ավարտական քննությունները: Հայաստանցի եւ արցախցի շուրջ 1530 դիմորդ կմասնակցի կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմության առարկանների միասնական եւ ավարտական քննություններին: NEWS.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը նշեց, որ Հայաստանում գործելու է 13 քննական կենտրոն, իսկ Արցախում՝ 2:

Աշխարհագրությունից քննություն կհանձնի 271 դիմորդ, կենսաբանությունից 1171 եւ ընդհանուր պատմությունից՝ 88 դիմորդ:

Երեւանում կգործի երկու քննական կենտրոն՝ Երեւանի թիվ  170 եւ  190 դպրոցներում:

Միասնական եւ ավարտական հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից, հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16 –ին  մաթեմատիկայի, հունիսի 20-ին հայոց պատմության եւ քիմիայի ու հունիսի 23-ին՝  ռուսաց լեզվի քննությունները: