Թռչունների հազվագյուտ տեսակների ուսումնասիրության ու պաշտպանության նախագծի կազմակերպիչը Ռուսաստանի Թռչունների պաշտպանության միությունն է «Արկտիկա» Միջտարածաշրջանային կենտրոնի աջակցությամբ։ 40 տարի Յամալում իրականացվել է սպիտակապոչ արծվի, բազեի ու այլ թռչունների պոպուլյացիայի մշտադիտարկում, հայտնում է Nat-geo-ն։

Բացի դրանից մասնագետները ներկայացնում են դրանց գենետիկ անալիզը՝ Յամալում ու Չուկոտկայում բնակվող թռչունների արյան առաջին նմուշները արդեն ուղարկվել են լաբորատորիաներ։ Գիտնականները փնտրում են գենետիկ ցուցիչներ, որոնք կարող են օգնել թռչուններին այս կամ այն աշխարհագրական պոպուլյացիաներին դասելուն։

Այս ամռանը մարդիկ կփորձեն անմիջական օգնություն տրամադրել ֆաունայի ներկայացուցիչներին։ Նրանց հոգատարության օբյեկտն է լինելու Falco rusticolus տեսակի թռչունը։ Այդ հազվագյուտ թռչունները ինքնուրույն չեն հյուսում իրենց բները, դրա փոխարեն նրանք բնակություն են հաստատում ժայռերի ծերպերում կամ էլ զբաղեցնում են ուրիշ թռչունների բները ՝ բարձր ծառերի վրա։

Մասնագետները նրանց պոպուլյացիային օգնելու համար որոշել են արհեստական բներ պատրաստել։ Բոլոր կամավորները կարող են մասնակցել գիտարշավին։