Բրիտանական Լինքոլնշիր կոմսության 82-ամյա բնակչուհին որոշել է առաջին դաջվածքն անել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Ջուն Բրայթը դաստակին ամուսնու անունն է դաջել՝ Դերեք, որը մահացել է 2001 թվականին: Ապագա ամուսինները ծանոթացել են, երբ Ջունը 13 տարեկան է եղել, եւ միասին 53 տարի են ապրել: Կնոջը դաջվածքի սրահ է տարել նրա թոռնուհի Նաոմին:

Բրայթը նման որոշում կայացրել է ընկերուհու օրինակով. 79-ամյա կինն էլ դաստակին կակաչներ է դաջել: