Ուղղակի անհավանական է, որ «Ծառուկյան» դաշինքը 2018-ին Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կարող է կազմել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Ուղղակի բստրածին են այդ խոսակցությունները, որ կարող է կոալիցիա լինել, ես դա անհավանական եմ համարում: Օրակարգում նման հարց չկա: Իմ ասածների ձայնագրությունը պահեք ու նորից ինձ կհարցնեք մի տարի հետո, կտեսնեք, որ նման բան չի կարող լինել»,-վստահեցրել է Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլին լրանում է ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետը, որից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն:





























