ԱՄՆ-ում խնդրահարույց բանկերի թիվը հուլիսից սեպտեմբեր ավելացել է եւ հասել 860-ի: Այս մասին հաղորդում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ դեպոզիտների ապահովագրման դաշնային կորպորացիայի տվյալները:

Առաջին երկու եռամսյակների տվյալներով, ԱՄՆ-ում ֆինանսական բարդությունների առջեւ կանգնած 829 վարկային կազմակերպություն կար, իսկ երրորդ եռամսյակի տվյալներով այդ թիվը հասել է 860-ի:

1993թ. մարտին խնդիրներ ուենցող բանկերի թիվը կազմել է 928: 2010թ. երրորդ եռամսյակում սնանկացել են 41 ֆինանսական ընկերություններ:

Նվազել է նաեւ վարկային կազմակերպությունների ակտիվների արժեքը՝ 379 մլրդ-ով: Իսկ առաջին երկու եռամսյակներին այդ նվազումը կազմել էր 403 մլրդ դոլար: