Եվրոպայում տեղի ունեցած մի շարք հարձակումներից հետո Շվեդիայի կառավարությունը համաձայնության է հանգել ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ հակաահաբեկչական օրենսդրությունը խստացնելու հարցում, հայտնում է Reuters-ը։
Շվեդիան վերջին տարիներին ընդունել է մի շարք միջոցառումներ՝ ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացման համար, բայց Ստոկհոլմում տեղի ունեցած հարձակումից հետո կառավարությունը որոշել է բարձրացնել անվտանգության միջոցառումները։
Նոր միջացառումները ներառում են պոտենցիալ սպառնալիք ներկայացնող անձանց ստուգումների ուժեղացում, տեղեկությունների ավելի լայն փոխանակություն ու հասարակական վայրերում անվտանգության միջոցառումների կատարելագործում։ Կառավարությունը նաեւ ծրագրում է քրեական հանցագործություն համարել անդամակցությունը այն կազմակերպությանը, որը ահաբեկչական է համարում։





























