Դրամն այսօր` նոյեմբերի 25-ին ֆոնդային բորսայում մեծ թռիչքով շրջանցեց 360-ի մակարդակն ու կանգ առավ 358,79-ի վրա։ Իսկ բորսայական գործարքների միջին գինը կազմել է 358,85 դրամ՝ 1 դոլարի դիմաց։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 5,1 մլն դոլար։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 360,62։
Վերջին օրերին դրամը արժեւորման միտումներ է դրսեւորում, որը հավանաբար կշարունակվի վաղը։ Սակայն հանգստյան օրերին մեծ տատանումներ չեն սպասվում։




























