Ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժել պարտադիր ավտոապահովագրման դիմումները։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: «Եթե ինչ-որ մեկի հետ կպատահի նման դեպք, ապա տեղեկացրեք կենտրոնական բանկին կամ ավտոապահովագրողների բյուրոյին»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
Ըստ որոշ լուրերի՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են ապահովագրել բարձր ռիսկայնության մեքենաներին՝ տաքսիներին կամ երթուղային տաքսիներին:




























