Հնդկաստանում հրասարքերի արտադրության գործարանում պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, եւս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AFP-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Մադխյա Փրադեշ նահանգում։
Հրշեջ աշխատողներից երկու ժամ է պահանջվել, որպեսզի մարեն հրդեհը։ Պայթյունի վայրում հայտնաբերել են 20 այրված մարմին։ Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը կարող էր դառնալ այրվող ծխախոտը, որը անզգուշությամբ գցել էր աշխատողներից մեկը։





























