Վարդենիսցիներն առաջարկել են համայնքների խոշորացման շրջանակներում փնջային բաժանման նոր տարբերակ: յս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով Վարդենիսի մի քանի գյուղերում բողոքի ակցիաներին՝ համայնքների խոշորացման դեմ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք տեղյակ է այդ բողոքին, Տերտերյանը պատասխանեց, որ երեկ վարդենիսցիների հետ նախարարության վարչության պետը հանդիպել է, խնդիրը պարզաբանել։ «Այսօր էլ առավոտյան 8։30-ից մեր ամբողջ թիմը Վարդենիսում է, և լուծումներ անկասկած կգտնենք։ Մենք ամեն ինչից մանրամասն տեղյակ ենք։ Վարդենիսցիներն առաջարկել են փնջային բաժանման նոր տարբերակ, մենք դա քննարկում ենք»:
Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի շրջանում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ նշելով, որ դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։
Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ:





























