Նորվեգիայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ կքննի Անդերս Բրեյվիկի բողոքարկումը: Նա պահանջում է ճանաչել բանտում իր իրավունքների խախտման փաստը, փոխանցում է Chanelnewsasia-ն:  

Դրա հետ մեկտեղ, Գերագույն դատարանի վերաքննիչ հանձնաժողովը հայտարարել է, որ մտադիր չէ բողոքարկումը քննել:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Անդերս Բրեյվիկը Օսլոյում պայթյուն է իրականացրել եւ զանգվածային գնդակահարություն Ուտեյ կղզում: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ զոհվել է: Նրան ազատազրկել են 21 տարով: