Հայաստանը ցանկանում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում 12 կետով բարելավել դիրքերը։ Այս մասին հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նա նաեւ ներկայացրեց գործարար միջավայրի բարելավման հանրապետության գործողությունների ծրագիրը։
2017 թվականին Doing Business ինդեքսում Հայաստանը 190 երկրների շարքում 43-րդից հայտնվեց 38-րդ տեղում։
Ձեռք բերվածը պետք է զարգացնել, եւ առաջին հերթին նվազեցնել բիզնեսի կապն իշխանության մարմինների հետ, ինչպես նաեւ դրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, հավելեց Կարայանը։





























