Բրիտանիայում պատժից խուսափել է այն տղամարդը, որը տեսագրել էր, թե ինչպես է իր ընկերուհին բուլմաստիֆ տեսակի շան հետ սեքսով զբաղվում, գրում է Daily Mail–ը։
Պարբերականը նշում է, որ 64-ամյա Մայքլ Սմիթը տեսագրել էր, թե ինչպես են իր 55-ամյա ընկերուհի Գվեն Քերն ու իր բուլմաստիֆ շունը սեքսով զբաղվում։ Մայիսի վերջին նա ինքն էր այդ տեսագրությունը ցույց տվել սոցիալական ծառայությունների աշխատակիցներին՝ ասելով, որ մտահոգված է իր ընկերուհու վիճակի համար, բայց հայտնվել էր դատարանում։ Սմիթը հերքել է, որ ինքն է նպաստել կենդանու հետ ընկերուհու սեռական ակտին։ Նրան նաեւ մեղադրել էին ծայրահեղական բնույթի պոռնոգրաֆիական տեսագրություն անելու մեջ։ Ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել, սակայն տղամարդն ու նրա ընկերուհին ընդամենը պայմանական ժամկետով են ազատազրկվել։ Սմիթը փորձում էր վստահեցնել, որ ինքը սեռական հաճույք չի ստացել այդ տեսարանից ու մտածում էր, թե Գվենը թմրադեղերի ազդեցության տակ է։ Նա իբրեւ այդ ամենը տեսագրում էր, որպեսզի ապացուցեր, թե ինչ վիճակի է ընկերուհին հասցնում ինքն իրեն։ Սակայն տեսագրությունը դիտելիս Սմիթի փաստարկները ատենակալներին համոզիչ չէին թվացել։





























