Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում պահպանողականների ձախողման համար վաչապետ Թերեզա Մեյը կարող է վճարել իր պաշտոնով։ Չնայած որ պահպանողականները հաղթում են ընտրություններում՝ տվյալ պահին նրանք ձայների մեծամասնությունը չեն հավաքում։

Ըստ BBC-ի՝ պահպանողականները 650 տեղերից կստանան 318-ը, լեյբորիստները՝ 262-ը, շոտլանդացի ազգայնականները՝ 34-ը, իսկ լիբերալ դեմոկրատները՝ 13-ը։ Խորհրդարանում մեծամասնությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել 326 մանդատ։ 

BBC-ն գրում է, որ Թերեզա Մեյյը բախվել է նվաստացուցիչ ձախողման հեռանկարին։ Ըստ երեւույթին, պահպանողականները կունենան ավելի քիչ մանդատներ, քան մինչեւ արտահերթ ընտրությունները։

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը Մեյին կոչ է արել պաշտոնաթող լինել, սակայն վերջինը հայտարարել է, որ երկրին կայունություն է պետք, իսկ իր կուսակցությունը կարող է ապահովել այն։

Կոչ անելով սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին՝ Մեյն ասել է, որ այժմ, ինչպես երբեք երկրին կայունություն է անհրաժեշտ։

Կառավարություն ձեւավորելու կամ համայնքների պալատում ծրագրերն անցկացնելու համար պահպանողականները կարող են ստանալ հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունոնիստական կուսակցության աջակցությունը։