Ռուսաստանի իշխանությունը քննարկում է  այլ պետությունների տարածքում ռազմակայաններ ստեղծելու հարցը, որոնք կապահովեն ռուսական նավերի անվտանգությունը:

«Չեմ թաքցնի ձեզանից: Մեզ մոտ որոշ գաղափարներ կան այդ առնչությամբ: Սակայն ես չեմ կարող նաեւ դրանք բարձրաձայնել հայտնի պատճառներով»,-նոյեմբերի 25-ին այս մասին հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

«Ցավոք այնպես է ստացվել, որ մեր երկիրը կորցրել է նախկինում ունեցած մի շարք հնարավորություններ: Որքանով դուք գիտեք այլ պետությունների տարածքում Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով բազաներ չեն ստեղծվում: Դրա համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական քաղաքականություն իրականացնել, որպեսզի մեզ այլ պետություններում ցանկանան տեսնել եւ դիտարկեն որպես սեփական իմիջ, անվտանգության ամրապնդման տարր »,-«Ինտերֆաքսի» հաղորդմամբ ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Նրա խոսքով, ակնհայտ, է որ երբ նավերի հետեւից գնում է անվտանգության ապահովման մակույկը դա շատ թանկ է եւ ոչ արդյունավետ»: «Այդ առումով մեր ներկայիս գործընկերներն ունեն ավելի լավ պայմաններ, քանի որ նրանք բազաներ են տեղակայել աշխարհի տարբեր երկրներում: Ընդհանուր առմամբ, սա այն թեման է, որ պահանջում է պետական լուրջ մոտեցում»,-ընգծել է ՌԴի նախագահը:

Նշենք, որ Ռուսաստանն այս տարի ռազմաբազաներ են տեղակայել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: