Տոկիոյի կենդանաբանական այգում մեծ պանդայի ձագ է ծնվել։ Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը։

Ձագի ծնողներն են 11-ամյա Սինսինն ու 11-ամյա Լիլին։ 2011 թվականին այս պանդաներին տարեկան 80 մլն իենով (շուրջ 1 մլն դոլար) «վարձակալել են» Չինաստանից:

Վարձակալման ժամկետը 10 տարի է։ Ձագի սեռը հայտնի չէ։