Airbus ավիաշինական կոնցեռնը ծրագրում է նոր սերնդի եվրոպական կործանիչ ստեղծել: Այս մասին հաղորդում է EUobserver-ը:

Նախագծին միացել են Գերմանիան եւ Իսպանիան, չի բացառվում նաեւ Ֆրանսիայի մասնակցությունը:

Future Combat Air System (FCAS) կործանիչը կփոխարինի Գերմանիայի զինված ուժերում առկա Eurofighter եւ Tornado կործանիչներին, Իսպանիայում շահագործվող F16-երին եւ, հնարավոր է, Ֆրանսիայում շահագործվող Rafale-ներին:

Եվրամիության պաշտպանական բյուջերից նախագծի համար մինչեւ 1.5 մլրդ եվրո կհատկացվի: