ԱՄՆ-ում տղամարդուն բանտից ազատել են այնտեղ 17 տարի անցկացնելուց հետո հանցագործության համար, որը նա չէր կատարել:
Ռիչարդ Էնթոնի Ջոնսը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար: Նա ի սկզբանե պնդել է, որ հանցագործությունը չի կատարել: Սակայն վկաները նրան ճանաչել են, իսկ նրա անմեղության այլ ապացույցներ չեն եղել: Արդեն բանտում նրա խցակիցները պատմել են, որ նա ջրի 2 կաթիլի պես նման է ոմն Ռիքիի: Ռիչարդը դիմել է Midwest Innocence Project-ի աշխատակիցների օգնությանը:
Նրանք պարզել են, որ Ռիքին Քանզասում ապրել է հանցագործության վայրից ոչ հեռու: Ռիքին եւ Ռիչարդը իսկապես շատ նման են: Կազմակերպության աշխատակիցների ջանքերի շնորհիվ հաջողվել է Ջոնսին ազատել:
.jpg)




























