Հաքերները համացանցում կօգնեն սիրեցյալի հավատարմության մասին կասկածների փարատմանը: Metro-ն հայտնում է, որ հաքերները հիմա խանդոտների համար զեղչեր են սահմանում՝ առաջարկելով կոտրել սիրած մարդու համակարգիչը, որ ստանան սոցցանցերի էջերի գաղտնաբառերը:

«Հաքեր վարձիր» կայքը հայտնում է. «Մենք ձեզ կաջակցենք, երբ ամենասիրելի եւ հարազատ մարդը ձեզ խաբում է: Հաքերի վարձեք՝ կասկածները ցրելու համար եւ հանգիստ ապրեք»: «Ծառայության» արժեքը սկսվում է 50 դոլարից, հաքերին դժվար չէ գտնել Google-ի միջոցով, պնդում է պարբերականը: