Անկարայի Նալըհանի շրջանում բնակելի շենքի շինարարության մեջ աշխատող 7 քուրդ բանվորներ հարձակման են ենթարկվել թուրք ազգայնականների կողմից։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ մոտ 100 հոգուց կազմված ազգայնականների խումբը մտել է շինհրապարակ, ծեծել քրդաբնակ Բինգյոլ նահանգից եկած 7 քուրդ բանվորների։

Ազգայնականները քուրդ բանվորներից մեկին 3–րդ հարկի պատուհանից դուրս են նետել, իսկ մյուսներին ծեծելուց հետո ստիպել Թուրքիայի հիմնը կատարել։

Թուրք ազգայնամոլները ծեծի ենթարկելուց հետո քուրդ բանվորներից պահանջել են լքել Անկարան ու գնալ Բինգյոլ։