Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ ծառայությունը նշում է ծննդյան տարեդարձը։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանը պաշտպանում են ավելի քան 150 տարի՝ 1828 թվականից ի վեր, երբ Արեւելյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմում։ Նշվում է, որ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանին՝ Հայաստանի տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։

Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ ծառայությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ անցակետ։ Սահմանապահներն իրենց գործունեության ընթացքում օգտագործում են օպտիկական սարքեր, ժամանակակից զենք, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարածքի վերահսկման ավտոմատացված համակարգ, որոնք օգնում են ժամանակին հայտնաբերել ու ձերբակալել պոտենցիալ իրավախախտներին։

Նշվում է, որ սահմանապահ ծառայությունում ծառայում են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները՝ տարիների ընթացքում ապացուցելով, որ միայն միասին կարելի է հուսալիորեն պաշտպանել պետական սահմանը։