Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գրքի հազվագյուտ նմուշը՝ հեղինակի ինքնագրով, փոխանցում է BBC-ն։

Գիրքը լույս է ընծայվել 1935 թվականին։ Այն աճուրդի կհանի Silverwoods աճուրդի տունը։

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց կհաջողվի գիրքը վաճառել 1.000 ֆունտով (ավելի քան 1.275 դոլար)։