Հյուսիսային Կարոլինայում տղամարդը ցնցվել է՝ ստանալով ջրամատակարարման սպասարկման համար հաշիվը։ Եթե ջրի գործածման համար մոտ 200 դոլար էր կուտակվել, ապա սպասարկման համար ընկերությունը 100 մլն դոլար էր պահանջել։
Տեղի բնակիչ Կիրան Հիլլին դիմել է ընկերությանը՝ խնդրելով երկարաձգել վճարման վերջնաժամկետը։ Ու միայն այդ ժամանակ է պարզվել, որ ընկերությունը սխալվել է։ Ընդ որում նմանատիպ հաշիվ էին ստացել եւս մի քանի բնակիչներ։





























