ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ամերիկացիների համար Կուբա այցելելու կանոնները, նաեւ սահմանափակել ամերիկյան ընկերությունների համագործակցությունը կաբայական ձեռնարկությունների հետո, որոնք զինվորականներն են վերահսկում։ Reuters-ը այս մասին հայտնում է ՝ վկայակոչելով նախագահական մեմորանդումի նախագծին ծանոթ պաշտոնյաներին։

Իր քայլերի մասին Թրամփը մտադիր է հայտնել հունիսի 16-ին Մայամիում իր ելույթի ժամանակ, որը հետքայլ կդառնա Կուբայի հետ ԱՄՆ- ի հարաբերությունների կարգավորման գործընթացում, որը նախաձեռնել էր նախորդ նախագահ Բարաք Օբաման 2014-ին։