Սրտի կաթվածից մահացել է Վանուատուի նախագահ Բալդվին Լոնսդեյլը: Այս մասին հաղորդում է նորզելանդական ռադիոն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Լոնսդեյլը մահացել է մայրաքաղաք Պորտ Վիլի հիվանդանոցում, որ նրան վատ ինքնազգացողությամբ տեղափոխել են երեկ երեկոյան:

Լոնսդեյլը Վանուատուի նախագահ էր ընտրվել 2014 թվականին: Երկրի Սահմանադրության համաձայն՝ երկրի նոր նախագահին երեք շաբաթվա ընթացքում կընտրեն խորհրդարանի անդամներն ու նահանգային կառավարությունների ներկայացուցիչները: