Պոլինեզիական ավանդական «Հոքուլեա» կանոեն Հոնոլուլու (Հավայան կղզիներ) է վերադարձել`ավարտելով պատմության մեջ նմանատիպ նավով առաջին շուրջերկրյա ճամփորդությունը: Կանոեն կառուցվել է 70-ականներին, փոխանցում է BBC-ն:

Ճամփորդությունը տեւել է երեք տարի: Այդ  ընթացքում նավի անձնակազմը կողմնորոշվել է աստղերով:

Արշավախմբի մասնակիցները փորձել են օգտագործել նույն մեթոդները, ինչ հարյուր տարի առաջ Հավայան կղզիներում բնակություն հաստատած առաջին պոլինեզիացիները:

Հավայան կղզիներում արշավախմբին հանդիսավոր դիմավորել են Մեջիք Այլենդ ծովածոցում (Հոնոլուլու):

Շուրջերկրյա ճամփորդության ընթացքում կանոեն 40 հազար ծովային մղոն է անցել (74 հազար կմ):