Ավստրալացի Դեւիդ Գլեշինը Ժամանակին հաջողակ ձեռներեց էր, բայց նա կորցրել էր իր ամբողջ ունեցվածքը 1987-ի ֆինանսական ճգնաժամի հետեւանքով։ Եվ հիմա 73-ամյա տղամարդն արդեն 20 տարի ճգնավորականի կյանք է վարում անմարդաբնակ փոքր կղզում, գրում է Mirror-ը։
Երբ գործարարը սնանկացել է, նրանից հեռացել է կինը, իսկ նոր ընկերուհին նրան առաջարկել է միասին որեւէ անմարդաբնակ կղզի փախչել։ Գլեշինը համաձայնել է, բայց պարզվել է, որ ընկերուհին պատրաստ չէ քաղաքակրթությունից կտրված կենսակերպին։ Սնանկացած գործարարը մենակ է մնացել, իսկ նոր կյանքի որոնումների համար 10 տարի է պահանջվել։
Երբ նա իր համար ճգնավորի կենսակերպ է ընտրել՝ նրա կողքին միայն մի զրուցակից է մնացել՝ շունը։ Նրանք այս 20 տարիները միասին են անցկացրել։
Դեւիդի ամբողջ ունեցվածքը փայտյա խրճիթ է ՝ առանց էլեկտրականության, բայց արեւային մարտկոցներով։ Չնայած նա հեռու է աշխարհի ունայնությունից, բայց արտաքին աշխարհի հետ կապը լրիվ չի կորցրել ու պարբերաբար օգտվում է համացանցից, որտեղ դիտում է հեռուստաշոուներ ու ծանոթանում կանանց հետ։
Դեւիդը կարոտում է կենդանի շփմանը ու դեռ հույս ունի իր համար կյանքի ընկեր գտնել։ Կամ էլ երկու ընկեր, որոնք «տարեկան գոնե երկու անգամ» կայցելեին իրեն։
Իրեն կերակրելու համար ճգնավորը աճեցնում է բանջարեղեն ու երբեմն էլ գնում մոտակա բնակավայր, որպեսզի իր համար քաղցրավենքի գնի։ Կղզու բնակիչը նույնիսկ զբոսաշրջիկների է ընդունում, որոնք նրան նվերներ են բերում՝ օրինակ մի շիշ խմիչք։
Դեւիդը վստահ է, որ վերջին 20 տարիներին դրախտում է գտնվում, որը ոչնչի հետ չի փոխի, հայտնում է «Մոյա պլանետան»։





























