Չինացի ուսանողը փորձել է իր սիրեցյալին վերադարձնել մոմերով տորթի եւ ձմերուկների միջոցով, հայտնում է The South China Morning Post-ը:
Ինժեներ ուսանողը ընկերոջը խնդրել է ձմերուկը բերել ֆուրգոնով, իսկ հետո դրանք տեղավորել է ուսանողական թաղամասի մարզահրապարակում: Կողքին է դրել վառվող մոմերով տորթը:
Նրա խոսքով` ընկերուհուց բաժանվել էր, սակայն ցանկանում էր հարաբերությունները վերականգնել: Նա զանգահարել է աղջկան, սակայն նա այդպես էլ չի եկել:
Գործողությունը սկսելուց 10 րոպե անց հսկիչները հավաքված բազմությանը խնդրել են հեռանալ: Ուսանողի ընկերներից մեկը հավաքվածներին կոչ է արել տանել լքված ձմերուկը:





























