ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Պոտոմակ գետի ափին Մերիվուդ առանձնատունը, որտեղ անցել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի մանկությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sotheby's-ի կայքը։
Առանձնատունն ունի 9 ննջասենյակ եւ 11 լոգասենյակ։ Տան ընդհանուր տարածքը 7 հազար քառակուսի մետր է։
Առանձնատունը կառուցվել է 1919 թվականին։ Ժաքլին Քենեդին այնտեղ է տեղափոխվել, երբ 1942 թվականին մայրն ամուսնացել է Standard Oil ընկերության խոշոր բաժնետեր Հյու Դ. Օչինկոլոսի հետ, որին պատկանում էր այդ շքեղ առանձատունը։
Այժմ առանձնատունը պատկանում է AOL բժշկական կորպորացիայի հիմնադիր Սթիվ Քեյսին։





























