ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովին քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: