Բրազիլիայում խոշոր վթարի հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ «Սինհուա»-ն հաղորդում է, որ բախվել են քարեր փոխադրող բեռնատարը, ավտոբուսը եւ շտապ օգնության երկու ավտոմեքենա։ 21 մարդ է զոհվել, եւս 22-ը վիրավորվել են, նրանցից 7-ը կրիտիկական վիճակում են։

Մարդիկ հիմնականում զոհվել են  բախումից հետո բռնկված հրդեհի պատճառով։