ԱՄՆ Սկոտսբուրգ քաղաքում 167 մեքենաների վարորդներն ու ուղեւորները, որոնք հերթ էին կանգնել «ՄակԱվտո» -ի մոտ, անվճար ճաշել են «Մակդոնալդս» ռեստորանում, հայտնում է Associated Press-ը։

Շղթայական ռեակցիան սկսվել է մի տարեց կնոջից, որը վճարել է բազմազավակ հոր պատվերը, որը չորս երեխաների հետ էր եկել «Մակդոնալդս»։ Նա խնդրել էր գանձապահին շնորհավորել է տղամարդուն Հայրերի օրվա առթիվ ու հեռացել։

Տղամարդը անվճար ճաշել է ու որոշել է ինքն էլ իր հերթին վճարել հերթում կանգնած եւս երկու մեքենաների սեփականատերերի պատվերները։ Այդ երկուսն էլ են  շարունակել են այդ նախաձեռնությունը ու  վճարել հաջորդ երկուսի պատվերը։ Մինչեւ ռեստորանի փակվելը այդպես է վարվել եւս 163 մարդ։