Վեց մարդ, այդ թվում երեք երեխա է տուժել Նյուքասլում մեքենայի վրաերթից, հայտնում է տեղի շտապ օգնության ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էին հինգ տուժածների մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի մեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ։ Ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։

Մարդկանց վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա կին, որը հիմա նախնական կալանքի տակ է։

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն, դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության աշխատակիցները։