Նախատեսվում է Երեւանի նախկին կրկեսի մոտ նոր ստորգետնյա ավտոթունել կառուցել: Այս մասին հունիսի 27-ին հայտարարեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Արեյանի խոսքով` նոր թունելը մի կողմով կբեռնաթափի Արշակունյաց պողոտայից դեպի Մյասնիկյանի արձան եւ մյուս կողմով նախկին «Ռոսիա» կինոթատրոն երթեւեկությունը: Այս կողմով հնարավոր կդառնա առանց լուսակրի Հերացի փողոցով երթեւեկել մինչեւ կամուրջ, որտեղից սկսվում է Ավան եւ Նոր Նորք շրջաններ տանող ճանապարհը:





























