Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին խորհրդարանի փոքր դահլիճում  կազմակերպել է «Քրդական հիմնախնդիրը եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հյտնում են, որ լսումներին հրավիրվել եւ բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը:

Անդրանադառնալով թեմային՝ Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանում քրդական բնակչության տեղակայվածությանը, ներքրդական բաժանարար գործոններին, քրդական ինքնավարության խնդիրների եւ  քարոզչության վերաբերյալ իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները:

Այնուհետեւ ներկաները  հարցեր են առաջադրել եւ մտքեր փոխանակել մերձավորարեւելյան կոնֆլիկտային տարածաշրջանում քրդական հիմնախնդիրների առնչությունների, Թուրքիա-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունների, քրդական հարցի համատեքստում Թուրքիա-Իրան հարաբերությունների եւ քրդական հարցում հայկական դիրքորոշման մասին:

Լսումներին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ անվտանգության  խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատգամավորներ, պետական համակարգի պատասխանատուներ, քաղաքագիտության եւ պատմության ոլորտի մասնագետներ եւ դասախոսներ: