Շոտլանդիայում` Էդինբուրգի օդանավակայանում էլեկտրամատակարարման խափանում է եղել: Ուղեւորները ստիպված են մթի մեջ հերթ կանգնել, հայտնում է Reuters-ը: 

Այն ամենն, ինչը էլեկտրաէներգիա է պահանջում, չի աշխատում. սուրճի մեքենաներից մինչեւ անվտանգություն:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով` էլեկտրասնուցման խնդիրը վերաբերել է մի քանի ավիաչվերթների: Ներկայումս օդանավակայանում աշխատում են խափանման վերացման ուղղությամբ: