Թաիլանդում ոստիկանները ստիպված են հերթապահել երկրի արեւելքում գտնվող փոքր գյուղի փողոցներում՝ այն չար ոգու պատճառով, որը մի քանի ամիս է հանգիստ չի տալիս տեղի բնակիչներին, հայտնում է BBC-ն։
Պխի Պոբ անունով չար ոգին հայտնվել է բնակիչներին կանացի կերպարանքով։ Նա արդեն հասցրել է սպանել չորս կովերի ու դառնալ սահմանապահ ծառայության չորս աշխատակիցների հիվանդության պատճառը։
Գյուղի ավագանին դիմել է կենտրոնական իշխանություններին՝ ոստիկանություն ուղարկելու խնդրանքով, որպեսզի «ամրապնդի քաղաքացիական ոգին ու բնակիչների վստահությունը, նաեւ կանխի խուճապը»։
Պխի Պոբը թաիլանդական դիցաբանության ամենահայտնի կերպարներից մեկն է, որը հիշատակվում է բազմաթիվ ֆիմերում ու հեռուստահաղորդումներում։ Համարվում է, որ նա կարող է իշխանություն սահմանել մարդկանց նկատմամբ ու քաոս սերմանել։





























