Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում նոր եւ բավական ազդեցիկ միջոցներ է ներդնում։ Այս մասին հունիսի 29-ին կառավարության նիստում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թափանցիկությունն ինքնանպատակ չէ. այն նաեւ ինքնարտահայտման միջոց չէ։ «Թափանցիկության հիմնական նպատակը կոռուպցիային եւ բողոքներին վերջ դնելն է։ Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լիովին վերահսկելի լինի՝ ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ամբողջ հասարակության համար։ Այժմ կոռուպցիայի դեմ պայքարում մենք նոր եւ բավական ազդեցիկ միջոցներ ենք ներդնում։ Եվ այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»,- ընդգծեց Սարգսյանը։




























